ԼՈՒՐԵՐԻ livejournal ԲԼՈԳ

Լուրեր.net ազատ լրատվական ցանցի պաշտնական բլոգը Livejournal-ում

Երկխոսություն
logo-lurer-yandex
lurer
- Կներեք, ո՞վ եք դուք, կամ ովքե՞ր եք դուք :D
- Մենք ազատ լրատվական ցանցին հավատացող մարդ(իկ) ենք ու փնտրում ենք մեզ պես միամիտ ընկերներ :)


Իսկ դուք հավատո՞ւմ եք.

Ինչպես հրապարակել նյութեր լրացանցում
logo-lurer-yandex
lurer
Լուրեր.net ազատ լրատվական ցանցում նյութերը հրապարակվում են հենց ընթերցողների կողմից, այդպիսով նրանք հանրության ավելի լայն շրջանակի են մատուցում այն նյութը, որը կուզենաին տարածել:

Կայքում նյութեր հրապարակելու համար պարզապես պետք է գրանցվել (գրանցումն անվճար է և ձեզանից գրեթե ժամանակ չի պահանջի):
Գրանցվելուց հետո ձեր նյութը հրապարակելու համար դուք պետք է անցնեք ընդհամենը երեք քայլ.
  1. Քայլ առաջին. Սսեղմեք "Նոր նյութ հրապարակել" հղման վրա: Հղումը սեղմելուց հետո համակարգը ձեզ կխնդրի ներմուծել նյութի սկզբնաղբյուրը:  Եթե դուք եք նյութի հեղինակը կամ այն վերցված է ոչ ինտերնետային սկզբնաղբյուրից, առանց որևէ բան ներմուծելու սեղմեք` "Շարունակել": Եթե հրապարակած նյութը հեղինակային չէ, կայքի կանոնների համաձայն, իբրև սկզբնաղբյուր նշվում է կոնկրետ այն էջը, որտեղից վերցվել է այն: Այս դեպքում նյութի վերնագիրը ավտոմատ կերպով հղվում է այդ էջի վրա, որպեսզի ցանկության դեպքում ընթերցողը հեշտությամբ կարողնա ծանոթանալ այն աղբյուրին, որից օգտվել է հրապարակողը:
  2. Քայլ երկրորդ. Ներմուծեք նյութի վերնագիրը, նյութը բնորոշող պիտակները, հիմնական տեքստն ու նյութի կարճ նկարագրությունը (անոնսը) և ընտրեք համապատասխան բաժինը (Քաղաքականություն, Բիզնես, Ինտերնետ և այլն): Ցանկության դեպքում կարող եք նյութին նաև նկարներ կցել: Այս գործողություններն ավարտելուց հետո սեղմեք` "Նախնական դիտում և հրապարակում":
  3. Քայլ երրորդ. Մեկ անգամ ևս ստուգեք ձեր տեքստը, եթե սխալներ չկան և բաժինը ճիշտ է ընտրված, սեղմեք` "Հրապարակել":
Եվ ձեր հոդվածը կամ տեսանյութը հրապարակված է Ազատ լրատվական ցանցում :)


Բարի գալուստ ԼՈՒՐԵՐ.net ազատ լրատվական ցանց:

Internet Explorer-ի հետ կապված խնդիրները լուծված են
logo-lurer-yandex
lurer
Internet Explorer-ի հետ կապված խնդիրները լուծված են, իսկ հաճելի անակնկալները դեռ առջևում են :)

Internet Explorer-ից օգտվողների համար
logo-lurer-yandex
lurer
Հարգելի բարեկամներ, Եթե դուք հետևում եք լուրերին ԼՈՒՐԵՐ.net ազատ լրատվական ցանցում կամ հրապարակում եք այնտեղ ձեր նյութերը, Internet Explorer-ից օգտվելու դեպքում մոտակա օրերին կարող եք բախվել կայքի ոչ նորմալ աշխատանքի հետ: Մինչև կայքի բնականոն աշխատանքի վերականգնումը ԼՈՒՐԵՐ.net մուտք գործելու համար խորհուրդ ենք տալիս օգտագործել Google Chrom:

Կայքի ադմինիստրացիան հայցում է ձեր ներողամտությունը ժամանակավոր անհարմարության համար և խոստանում շուտով փոխհատուցել պատճառված անհարմարությունները, հաճելի անակնկալներով :)

Яндекс-ից օգտվողների համար. Կարդացեք հայերեն նորություններ Yandex-ի գլխավոր էջում
none
lurer

ԼՈՒՐԵՐ.net ազատ լրատվական ցանց

Եթե դուք օգտվում եք Яндекс-ից, տեղադրեք հայերեն նորությունների վիջեթը Yandex-ի գլխավոր էջում

добавить на Яндекс


Ինչպե՞ս է աշխատում Լրացանցը
logo-lurer-yandex
lurer
Ինչպես արդեն նշել ենք, ԼՈՒՐԵՐ.net Ազատ լրատվական ցանցում ընթերցողը միաժամանակ նաև խմբագիր է: Այսինքն, ինքը` ընթերցողն է որոշում, թե որ նյութն է արժանի հայտնվելում կայքի գլխավոր էջում, իսկ որն ընդհանրապես կայքում գտնվելու իրավունք չունի.

Ինչպե՞ս է դա աշխատում.

Կայքի գլխավոր էջում հավաքվում են բավականաչափ վարկանիշ ունեցող հրապարակումները. հրապարակման վարկանիշը կախված է նրանից, թե ո՞վ է ձայն տվել նյութի օգտին:

Անդամների ձայների կշիռը կախված է Լրացանցում տվյալ անդամի անձնական հեղինակությունից:
Որքան մեծ է հեղինակությունը, այնքան ծանրակշիռ է դառնում նրա ձայնը որևէ հրապարակման ձայն տալիս կամ ոչնչացնելիս:
Անձնական հեղինակությունը ձևավորվում է անդամի ակտիվությունից և այլ անդամների կողմից նրա գործողություններին (հրապարակումներ, կարծիքներ) տրված գնահատականներից:

Անդամի անձնական հեղինակության վրա ազդում են.

  • հրապարակած նյութերի քանակը և որակը
  • հայտնած կարծիքների քանակը և որակը
  • կատարած ցանկացած այլ գործողություն` նյութի ընթերցում, գնահատում և այլն:


Ինչպե՞ս բարձրացնել հեղինակությունը.
  • մասնակցել քննարկումներին և հայտնել սեփական կարծիքը
  • գնահատել մյուս անդամների հրապարակումներն ու կարծիքները
  • հրապարակել միայն իրոք հետաքրքիր և կարևոր նյութեր:

Մեկնարկում է ԼՈՒՐԵՐ.net ազատ լրատվական ցանցի LJ բլոգը
logo-lurer-yandex
lurer
Ողջույն, Կենդանի մատյանի հարգելի հնաբնակներ և ապագա բնակիչներ :)

Բարի գալուստ Լուրեր.net ազատ լրատվական ցանցի Livejournal բլոգ. այստեղ հրապարակվելու են ցանցի բոլոր պաշտոնական նորությունները:

ԼՈՒՐԵՐ.NET ազատ լրատվական ցանցը մեր երկրում և աշխարհում կատարվող բոլոր իրադարձություններին հետևելու և այդ իրադարձությունները քննարկելու ամենահարմար հարթակն է:
Այն հնարաորություն է տալիս լրատվության ահռելի հոսքից ընտրել առավել ուշագրավ հրապարակումները, ցանցի մյուս ընթերցողների հետ կիսվել ձեզ հանդիպած այլ հետաքրքիր նյութերով կամ ներկայացնել ձեր հրապարակումները ընթերցողների լայն շրջանակին: 

Այստեղ, ի տարբերություն դասական լրատվամիջոցների, հեղինակները հաճախ հենց ականատեսներն են, իսկ խմբաիրները` ընթերցողները: Նրանք են որոշում, թե որ նյութը պետք է հայտնվի կայքի գլխավոր էջում կամ որը պետք է ընդհանրապես ոչնչացվի:

Միացեք մեր ցանցին և օգտագործեք նրա ընձեռած բոլոր հրաշալի հնարավորությունները.

  • Հրապարակեք ձեր հոդվածները
  • Գնահատեք ձեզ դուր եկած հրապարակումները և ոչնչացրեք անորակները
  • Ընտրեք այն բաժինները, որոնց նյութերին կցանկանաիք հետևել
  • Ստեղծեք խմբեր ըստ հետաքրքրությունների և համախմբեք ձեր համախոհներին
  • Կիսվեք հետաքրքիր հրապարակումներով ձեր ընկերների և այլ մարդկանց հետ
  • Պահեք կարևոր հրապարակումները ձեր անձնական պահոցում
  • Ձեր անձնական էջում կարող եք տեսնել նաև ձեր գնահատականներն ու կարծիքները ու էլի շատ բաներ :)
Ազատ լրատվական ցանցում կա նաև առանձին բաժին նախատեսված հատուկ բլոգերների համար, որոնք իրենց գրառումները կամ դրանց անոնսներն այնտեղ ներկայացնելով, կարող են ձեռք բերել նոր այցելուներ...

Դե, ինչպես ասում են, մեր մուտքը խերով լինի Livejournal, դուք էլ բարով գաք ազատ լրատվության տիրույթ, մեր դռները միշտ բաց են, ու մուտքը` ազատ :)







?

Log in