ԼՈՒՐԵՐԻ livejournal ԲԼՈԳ

Լուրեր.net ազատ լրատվական ցանցի պաշտնական բլոգը Livejournal-ում

Previous Entry Share Next Entry
Վթար
logo-lurer-yandex
lurer

Նրանք, ովքեր հետևում էին լուրերին Ազատ լրատվական ցանցում կամ հրապարակումներ էին ներկայացնում այնտեղ, հավանաբար արդեն գիտեն ցանցում տեղի ունեցած վթարի մասին, որի պատճառով, մենք կորցրեցինք շտեմարանի տվյալների մի մասը:

Բարեբախտաբար մեզ հաջողվեց վերականգնել գլխավորը` մեր հեղինակների և այցելուների տվյալները: Այնպես որ, եթե դուք գրանցված էիք Լրացանցում, հետայսու ևս կարող եք մուտք գործել համակարգ ձեր նախկին մուտքանունով ու գաղտնաբառով:

Մենք ներողություն ենք հայցում հատկապես Լրացանցի ակտիվ մասնակիցներից, նրանց հրապարակած նյութերի ու մեկնաբանությունների կորստի համար: Դրանց որոշ մասը դեռ պահպանվում է Գուգլի "քեշ"-ում. մենք կփորձենք հնարավորինս վերականգնել դրանք և հետագայում թույլ չտալ նման իրավիճակի կրկնություն:

Վերջում նաև մի լավ նորություն.
հավանաբար արդեն սեպտեմբերին կավարտվի Լրացանցի բետա տեստավորումը և կայք կանցնի ստաբիլ տարբերակին:

?

Log in