ԼՈՒՐԵՐԻ livejournal ԲԼՈԳ

Լուրեր.net ազատ լրատվական ցանցի պաշտնական բլոգը Livejournal-ում

Previous Entry Share Next Entry
«Կիկոսի մահը» Yerevaklur-ով
logo-lurer-yandex
lurer
Անցած շաբաթվա ամենաթեժ նյութը ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ-ում.
Հրապարակվել է 4 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.hraparak.am և www.yerevaklur.am



 Օրերս Yerevaklur-ում, այսպես կոչված, հոդվածաշար կարդացի` “Ադրբեջանը վերսկսեց պատերազմը” խորագրով, որտեղ, իրենց ասելով, զետեղվել են մտացածին իրավիճակներ, որը “կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում”։ Հեղինակ Զոհրապ Եգանյանի պատմելով, ս.թ. ապրիլի 24-ի գիշերը “Ադրբեջանն առանց պատերազմ հայտարարելու անցել է մասշտաբային հարձակման… Ստեփանակերտը կրել է հսկայական կորուստներ, մարդիկ պատսպարվել են նկուղներում, անջատվել է էլեկտրամատակարարումը… Չճշտված տվյալներով՝ հիմնահատակ ավերվել է ԼՂՀ նախագահի նստավայրը, ԱԺ շենքը եւ ՊՆ-ն…”։ Բայց սա բոլորը չէ։ “Ադրբեջանական ռազմական ինքնաթիռներն անցել են նաեւ ՀՀ օդային սահմանները… ռմբակոծել Երեւանի տարածքում գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ հեռուստատեսային աշտարակը… Հայաստանում խուճապ է, երկրի ներսում եւ արտաքին աշխարհի հետ կապ գրեթե չկա։ Հայ օլիգարխներից շատերը իրենց ընտանիքների հետ միասին անցել են Վրաստան կամ Իրան…”։





«Հրապարակ» օրաթերթին` պատասխանի իրավունքով
2010-08-25 15:45:19

Հրապարակ օրաթերթի 25.08.2010-ի համարի «Կիկոսի մահը» Yerevaklur-ում» վերտառությամբ հոդվածում անդրադարձ է կատարվել Զոհրապ Եգանյանի «Ադրբեջանը վերսկսեց պատերազմը» հոդվածաշարին:

Հարկ ենք համարում «Հրապարակ»-ի այդ հրապարակմանը անդրադառնալ հետևյալ հիմնական շեշտադրումներով: Ի դեպ`«Կիկոսի մահը» Yerevaklur-ում» հոդվածի տակ ստորագրություն դնողին վնաս չէ իմանալ, ստորև ներկայացվողը.

?

Log in