ԼՈՒՐԵՐԻ livejournal ԲԼՈԳ

Լուրեր.net ազատ լրատվական ցանցի պաշտնական բլոգը Livejournal-ում

Previous Entry Share Next Entry
Էրոտիկան, սարսափը եւ ՀՌԱՀ-ը
logo-lurer-yandex
lurer
ԼՈՒՐԵՐ.net ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ-ում 100-ից ավել ձայն հավաքած առաջին նյութը.
Հրապարակվել է "Իրավունք" բաժնում 192 օր առաջ:
Սկզբնաղբյուրը`http://a1plus.wordpress.com/:


 

Էրոտիկան, սարսափը եւ ՀՌԱՀԸ



Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը գլխի է ընկել, որ մեր հեռուստաընկերությունները չեն հասկանում` ինչ է էրոտիկան,սարսափը, բռնությունը:

Ուստի որոշել է փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում: Ըստ այդմ էլ` որոշել է սահմանել էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները:

Թվում է` Գրիգոր Ամալյանի ղեկավարած ՀՌԱՀ-ը դարձել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Այդ չափորոշիչների ընդունումից հետո երեւի Կառլսոնն այլեւս չթռչի մեր էկրաններից, քանի որ այդ կարող է ազդել երեխաների մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա:

Չցանկանալով մանրամասնել` ստորեւ ներկայացնում ենք ՀՌԱՀ չափորորոշիչները.

ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ , ՍԱՐՍԱՓ ԵՎ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Էրոտիկ բնույթի կամ էրոտիկ դրվագներ պարունակող հեռուստառադիոհաղորդումների որոշման չափորոշիչներն են`
ա) տղամարդու և (կամ) կնոջ պատկերում հեռավոր պլանով` սեռական օրգանների ցուցադրմամբ,
բ) սեռական գործողության և (կամ) դրա իմիտացիայի (նմանակում) ներկայացում, առանց սեռական օրգանների ցուցադրման,
գ) ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն:

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ցուցադրումը որպես դրվագ նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը և ապահովում է բովանդակային ամբողջականությունը:

2. Սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներն են.
ա) արնախում հրեշների, գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, կենդանի մեռյալների, մարդասպանների, մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների, մոլագարների, գերբնական երևույթների ցուցադրումը, որոնք պարբերաբար հայտնվում են անսպասելի և խաղաղ իրավիճակներում, ինչպես նաև բնական աղետների չափազանցված պատկերումը, որոնք առաջացնում են սարսափի, վախի, տագնապի, անելանելիության, սոսկումի զգացողություններ և լրացուցիչ դիսթրեսս,
բ) մազոխիզմի, սադիզմի, առանձնակի դաժանությամբ մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, խոշտանգված մարմինների մանրամասների չարդարացված պատկերումը:

3. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ են.

ա) հոգևոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը և վարկաբեկումը,
բ) պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը,
գ) բարոյականության նորմերի ժխտումը, մարդկային արժանապատվության նսեմացումը, անբարո ապրելակերպի քարոզը, ծնողների և դաստիարակների հեղինակազրկումը,
դ) ֆիզիկական և հոգեկան արատներ ունեցող անձանց նմանակումը և ծաղրումը,
ե) օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզը, հանցագործների հերոսացումը և ռոմանտիզացիան,
զ) թմրամոլներին և հարբեցողներին նմանակելը,
է) գռեհկաբանությունը և հայհոյախոսությունը:

?

Log in