ԼՈՒՐԵՐԻ livejournal ԲԼՈԳ

Լուրեր.net ազատ լրատվական ցանցի պաշտնական բլոգը Livejournal-ում

Previous Entry Share Next Entry
Հայերեն վիրտուալ ստեղնաշար
logo-lurer-yandex
lurer
Լավ նորություն նրանց համար, ովքեր խնդիրներ ունեին ինտրենետում հայերեն գրելու հետ կապված.

Արշակ Ուլուբաբյանի հեղինակած հիանալի ծրագրի՝ հայերեն վիրտուալ ստեղնաշարի շնորհիվ այժմ կայքում կարելի է գրել հայատառ՝ ընդհամենը ձեր համակարգչի ստեղնաշարի վրա սեղմելով ( Esc ) ստեղնը կամ մկնիկով նշելով կայքի վերևի աջ մասում դրված «Հայերեն ստեղնաշար» նշիչը:

Հայերեն վիրտուալ ստեղնաշարը անջատելու համար նորից սեղմեք ( Esc ) ստեղնը կամ անջատեք «Միացնել հայերենը» նշիչը:



Հարգանքներով`
ԼՈՒՐԵՐ.net Ազատ լրատվական ցանցի ադմինիստրացիա

  • 1
Հիանալի է, բայց սա վաղուց արդեն նորություն չէ :) Ստեղծվել է ավելի քան երեք տարի առաջ:

Ծրագիրը վաղուց նորություն չի, բայց էստեղ ոչ թե ՏՏ նորություններ են հրապարակվում, այլ կայի նորությունները (նոր ֆունկցիաներ և այլն... ),
Իսկ ՏՏ նորությունները հրապարակվում են հենց կայքում` համապատասխան բաժնում ;)

Կայքն էլ վաղուց նորություն չի, եթե խոսքը hayeren.am-ի մասին ա:

Բյուր ջան, էս բլոգում տեղադրվում ա Lurer.net-ի նորությունների մասի ինֆորմացիա))

Հա, էդ հասկացա: Չհասկացա, թե ինչու ա դա նորություն :)

Ինչքան բարդա))))))

Բյուր ջան, հայերեն վիրտուլ կլավիատուրան կայքի նոր ֆունկցիաներից ա))))))

Աաաաա˜, այ նոր հասկացա :D :D :D

Դե որ ադանկ անկեղծ խոսակցություն գնաաաց...

Մի բան էլ ես ասեմ: Կարծում եմ, հայերեն գրելու համար «երրորդ» կողմի ծրագրի օգտագործումն արդյունավետ չի, քանի որ windows-ն ունի ներկառուցված ստեղնաշարեր: Խնդիրն առ այսoր կայանում է նրանում, որ դրանցում, ճիշտ է, հայերենն առկա է, բայց կան հետևյալ խնդիրները.
ա) մեքենագրական (typewriter) շարվածքը լայն կիրառելիություն չունի, քանի որ բոլորը, պատմականորեն, ֆոնետիկով են գրում
բ) windows-ում առկա հայերեն еаstern phonetic ստեղնաշարը, իմ խորին համոզմամբ, ինչ որ դաուններ են ստեղծել, քանի որ բոլորիս համար ընդունելի տարբերակից որոշակի անիմաստ տարբերություններ կան դրանում:
Բայց միաժամանակ մայքրոսոֆթի downloads էջում ձրի տարածվում է windows keyboard leyout creator ծրագիրը, որով կարելի է ցանկացած շարվածքի ստեղնաշար ստեղծել: Սրա առավելություններն ակնհայտ են՝ լեզվի ավտոմատ փոփոխություն՝ ծրագրից ծրագիր, տեքստային խմբագրիչներում՝ լեզվի ճանաչում, հետևաբար նաև ուղղագրության ստուգում, համակարգչի ռեսուրսների մինիմալ օգտագործում:

Re: Դե որ ադանկ անկեղծ խոսակցություն գնաաաց...

Ես այլ կարծիք ունեմ. կայքը պետք ա լինի հնարավորինս հարմար այցելույի հարմար, ու եթե կարելի ա ընթերցողին հնարավորություն տալ ընդհամենը մի սեղմումով միացնել/անջատել հայերեն ստեղնաշարը, պետք չի ստիպել, որ նա փնտրի ու տեղադրի ինչ որ ծրագրեր, մանավանդ, որ ինչքան նկատում եմ ինտերնետ օգտագործողների ինտերինետային գրագիտությունը գնալով ընկնում ա, ու հաճախ ամենապիմիտեվ բաները յուզերին բացատրելը փաստացի անհնար ա լինում:

Ուրիշ բան ա, որ Մայքրոսոֆթը պետք ա վերջապես հասկանա, որ ի սկզբանե պետքա ստեղնաշարի շարվածքը դնել նենց, որ մարդիկ կարողանան նորմալ օգտագործել:

  • 1
?

Log in