ԼՈՒՐԵՐԻ livejournal ԲԼՈԳ

Լուրեր.net ազատ լրատվական ցանցի պաշտնական բլոգը Livejournal-ում

Ամսվա ամենաթեժ նյութերը
logo-lurer-yandex
lurer
Ամսվա ամենաթեժ նյութերը ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ-ում


 1. Դատապարտված են ժուժկալությա՞ն
ՀՀ քրեական օրենսգրքի N հոդվածով Անձը դատապարտվում է X տարվա ազատազրկման , ես ավելացնում եմ՝ սեռական ժուժկալության:
Դատարանի որոշումն ընդունված է: Բանտ: Զոնա: Ազատազրկում:
Սահմանափակվում է մարդու ազատությունը, փոխվում է նրա ապրելակերպը, հոգեվիճակը, փոխվում է ամեն ինչ, ներառյալ սեռական կյանքը...  
 
Հրապարակվել է 27 օր առաջ
Սկզբնաղբյուրը` http://armversion.com

2. Ադրբեջանում երեք զինվորների դատում են իրենց զինակիցների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար
Բաքվի ծանր հանցագործությունների գծով զինվորական դատարանում այսօր սկսվել է զինակիցների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքով ադրբեջանական բանակի զորամասերից մեկի զինվորներ Ալի Ասգերովի, Ֆարիդ Շիրինովի եւ Ռասիմ Մեհդիեւի դեմ դատական գործի լսումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Լենտ.ազ» կայքը, դատավոր Մյուրսալ Ալիեւի նախագահությամբ սկսված դատը կշարունակվի օգոստոսի 5-ին... 

Հրապարակվել է 26 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.armenpress.am

3. Հայաստան-Իրան՝ ֆուտբոլային կրքեր
Օգոստոսի 11--ին Երեւանի Հրազդան մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի եւ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպում։ Խաղն ավարտվեց 1։3 հաշվով՝ հօգուտ Իրանի հավաքականի։

Հրապարակվել է 18 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.youtube.com

4. Թուրքիայում սպանվել է հղի հայուհին
Թուրքական Sabah օրաթերթը հուլիսի կեսերին տեղեկացրել էր, որ Թուրքիայում անհետացել է 29-ամյա հայուհի Աննա Դավթյանը: Չարենցավանի բնակչուհի Աննան 6 ամսական հղի էր: Մի քանի օր առաջ Չարենցավանում լուրեր են տարածվել, որ Անթալիայում գտնվել է հայուհու դիակը:
Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը հաստատել է լուրը...

Հրապարակվել է 23 օր առաջ
Սկզբնաղբյուրը` hayrenater.com

5. Բողոքում են դիմորդները

Հրապարակվել է 22 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.youtube.com


6. Կաշառքի փաստը ապացուցված համարվեց
ՀՀ բնապահպանական տեսչության նախկին պետն ու տեղակալը դատապարտվեցին 7 եւ 10 տարվա ազատազրկման կաշառք ստանալու համար։

Հրապարակվել է 25 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.youtube.com

7. Հայ երգիչը՝ առաջատար
Լատվիայի Յուրմալա քաղաքում «Նոր ալիք-2010» երգի միջազգային փառատոնումհաղթող ճանաչվեց հայ երգչուհի Սոնա Շահգելդյանը։

Հրապարակվել է 28 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.youtube.com

8. Թուրքերը բռնաբարել են 17 տարեկան գերմանացի զբոսաշրջիկին

Հրապարակվել է 23 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.youtube.com

9. Սոնյա Շահգելդյանի հաղթանակը սպավելի էր
Հարցազրույց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:

Հրապարակվել է 22 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.youtube.com

10. «Նա չպետք է զորակոչվեր» Շրջանառվող վարկածի համաձայն, 20-ամյա երեւանցի Կարո Այվազյանն է hուլիսի 28-ին Ղարաբաղիզորամասերից մեկում գնդակահարել 5 զինծառայողի եւ ինքնասպան եղել: Մինչդեռ նրա հարազատներն ասում են, որ նա նույնիսկ զորակոչի ենթակա չէր ու զորակոչել են բանակ։

Հրապարակվել է 28 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.youtube.com

«Կիկոսի մահը» Yerevaklur-ով
logo-lurer-yandex
lurer
Անցած շաբաթվա ամենաթեժ նյութը ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ-ում.
Հրապարակվել է 4 օր առաջ
Սկզբնաղբյուրը` www.hraparak.am և www.yerevaklur.am



 Օրերս Yerevaklur-ում, այսպես կոչված, հոդվածաշար կարդացի` “Ադրբեջանը վերսկսեց պատերազմը” խորագրով, որտեղ, իրենց ասելով, զետեղվել են մտացածին իրավիճակներ, որը “կօգնի ավելի լավ պատկերացնել ՀՀ անելիքները պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում”։ Հեղինակ Զոհրապ Եգանյանի պատմելով, ս.թ. ապրիլի 24-ի գիշերը “Ադրբեջանն առանց պատերազմ հայտարարելու անցել է մասշտաբային հարձակման… Ստեփանակերտը կրել է հսկայական կորուստներ, մարդիկ պատսպարվել են նկուղներում, անջատվել է էլեկտրամատակարարումը… Չճշտված տվյալներով՝ հիմնահատակ ավերվել է ԼՂՀ նախագահի նստավայրը, ԱԺ շենքը եւ ՊՆ-ն…”։ Բայց սա բոլորը չէ։ “Ադրբեջանական ռազմական ինքնաթիռներն անցել են նաեւ ՀՀ օդային սահմանները… ռմբակոծել Երեւանի տարածքում գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտներ, այդ թվում՝ հեռուստատեսային աշտարակը… Հայաստանում խուճապ է, երկրի ներսում եւ արտաքին աշխարհի հետ կապ գրեթե չկա։ Հայ օլիգարխներից շատերը իրենց ընտանիքների հետ միասին անցել են Վրաստան կամ Իրան…”։





«Հրապարակ» օրաթերթին` պատասխանի իրավունքով
2010-08-25 15:45:19

Հրապարակ օրաթերթի 25.08.2010-ի համարի «Կիկոսի մահը» Yerevaklur-ում» վերտառությամբ հոդվածում անդրադարձ է կատարվել Զոհրապ Եգանյանի «Ադրբեջանը վերսկսեց պատերազմը» հոդվածաշարին:

Հարկ ենք համարում «Հրապարակ»-ի այդ հրապարակմանը անդրադառնալ հետևյալ հիմնական շեշտադրումներով: Ի դեպ`«Կիկոսի մահը» Yerevaklur-ում» հոդվածի տակ ստորագրություն դնողին վնաս չէ իմանալ, ստորև ներկայացվողը.

Էրոտիկան, սարսափը եւ ՀՌԱՀ-ը
logo-lurer-yandex
lurer
ԼՈՒՐԵՐ.net ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑ-ում 100-ից ավել ձայն հավաքած առաջին նյութը.
Հրապարակվել է "Իրավունք" բաժնում 192 օր առաջ:
Սկզբնաղբյուրը`http://a1plus.wordpress.com/:


 

Էրոտիկան, սարսափը եւ ՀՌԱՀԸ



Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը գլխի է ընկել, որ մեր հեռուստաընկերությունները չեն հասկանում` ինչ է էրոտիկան,սարսափը, բռնությունը:

Ուստի որոշել է փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում: Ըստ այդմ էլ` որոշել է սահմանել էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները:

Թվում է` Գրիգոր Ամալյանի ղեկավարած ՀՌԱՀ-ը դարձել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ: Այդ չափորոշիչների ընդունումից հետո երեւի Կառլսոնն այլեւս չթռչի մեր էկրաններից, քանի որ այդ կարող է ազդել երեխաների մտավոր եւ ֆիզիկական զարգացման վրա:

Չցանկանալով մանրամասնել` ստորեւ ներկայացնում ենք ՀՌԱՀ չափորորոշիչները.

ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ , ՍԱՐՍԱՓ ԵՎ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ՄՏԱՎՈՐ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

1. Էրոտիկ բնույթի կամ էրոտիկ դրվագներ պարունակող հեռուստառադիոհաղորդումների որոշման չափորոշիչներն են`
ա) տղամարդու և (կամ) կնոջ պատկերում հեռավոր պլանով` սեռական օրգանների ցուցադրմամբ,
բ) սեռական գործողության և (կամ) դրա իմիտացիայի (նմանակում) ներկայացում, առանց սեռական օրգանների ցուցադրման,
գ) ձայնային եղանակով սեռական գործողության ոչ մանրամասնեցված նկարագրություն:

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ցուցադրումը որպես դրվագ նպաստում է ստեղծագործության գեղարվեստական գաղափարական մտահղացման իրականացմանը և ապահովում է բովանդակային ամբողջականությունը:

2. Սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներն են.
ա) արնախում հրեշների, գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների, կենդանի մեռյալների, մարդասպանների, մահաբեր աղանդների, սատանայական կամ դժոխային արարածների, մոլագարների, գերբնական երևույթների ցուցադրումը, որոնք պարբերաբար հայտնվում են անսպասելի և խաղաղ իրավիճակներում, ինչպես նաև բնական աղետների չափազանցված պատկերումը, որոնք առաջացնում են սարսափի, վախի, տագնապի, անելանելիության, սոսկումի զգացողություններ և լրացուցիչ դիսթրեսս,
բ) մազոխիզմի, սադիզմի, առանձնակի դաժանությամբ մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, խոշտանգված մարմինների մանրամասների չարդարացված պատկերումը:

3. Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափորոշիչներ են.

ա) հոգևոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը և վարկաբեկումը,
բ) պատմական իրողությունների և ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը,
գ) բարոյականության նորմերի ժխտումը, մարդկային արժանապատվության նսեմացումը, անբարո ապրելակերպի քարոզը, ծնողների և դաստիարակների հեղինակազրկումը,
դ) ֆիզիկական և հոգեկան արատներ ունեցող անձանց նմանակումը և ծաղրումը,
ե) օրինազանցության, հանցագործ կենսակերպի քարոզը, հանցագործների հերոսացումը և ռոմանտիզացիան,
զ) թմրամոլներին և հարբեցողներին նմանակելը,
է) գռեհկաբանությունը և հայհոյախոսությունը:

Գործիքներ վեբվարպետների և բլոգերների համար
logo-lurer-yandex
lurer
Գործիք 1. «ՏԱՐԱԾԵԼ ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ»Գործիք 1. «ՏԱՐԱԾԵԼ ԱԶԱՏ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ»

Այս գործիքի միջոցով կարող եք հնարավորություն տալ ձեր կայքի կամ բլոգի ընթերցողներին արագ տարածել ձեր նյութերը Ազատ լրատվական ցանցում` դրանք հասարակության ավելի լայն շրջանակի հասու դարձնելու և նոր ընթերցողներ ներգրավելու համար:



Գործիք 2. «ԱՐՏԱՔԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ»Գործիք 2. «ԱՐՏԱՔԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ»

Այս գործիքը բացի նախորդի ֆունկցիայից նաև ձեր այցելուներին հնարավորություն է տալիս` տեսնել տվյալ նյութի ստացած ձայների քանակը և քվեարկել առանց ձեր կայքից դուրս գալու:
Այս գործիքը չի կարող կիրառվել այնպիսի վեբ հարթակներում, որտեղ արգելված է javascript-ը (օրինակ` livejournal-ում):

«ԱՐՏԱՔԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ» օգտագործման օրինակը կարող եք տեսնել «ՀԱՅԱՐՏ» գրական հանդեսում` «Տարածել» հղման տակ:

Գործիքները ձեր կայքում տեղադրելու համար այցելեք Ազատ լրատվական ցանցի «Գործիքներ վեբվարպետների և բլոգերների համար» էջը, պատճենեք համապատասխան կոդը և տեղադրեք ձեր կայքում:


Ձեր հարցերն ու առաջարկությունները ուղարկեք մեզ, մենք կգտնենք ձեզ հարմար լուծումներ:

Հայերեն վիրտուալ ստեղնաշար
logo-lurer-yandex
lurer
Լավ նորություն նրանց համար, ովքեր խնդիրներ ունեին ինտրենետում հայերեն գրելու հետ կապված.

Արշակ Ուլուբաբյանի հեղինակած հիանալի ծրագրի՝ հայերեն վիրտուալ ստեղնաշարի շնորհիվ այժմ կայքում կարելի է գրել հայատառ՝ ընդհամենը ձեր համակարգչի ստեղնաշարի վրա սեղմելով ( Esc ) ստեղնը կամ մկնիկով նշելով կայքի վերևի աջ մասում դրված «Հայերեն ստեղնաշար» նշիչը:

Հայերեն վիրտուալ ստեղնաշարը անջատելու համար նորից սեղմեք ( Esc ) ստեղնը կամ անջատեք «Միացնել հայերենը» նշիչը:



Հարգանքներով`
ԼՈՒՐԵՐ.net Ազատ լրատվական ցանցի ադմինիստրացիա

(no subject)
logo-lurer-yandex
lurer
ԼՈՒՐԵՐ.net Ազատ լրատվական ցանց

Այսօրվանից կայքում գործարկվում է կարծիքների բաժանորդագրման համակարգը:
Հետայսու հրապարակումների հեղինակները կարող են իրենց հրապարակած նյութերի վերաբերյալ հայտնված կարծիքների մասին տեղեկացում ստանալ էլ. փոստով:

Եթե չեք ցանկանում կարծիքների մասին տեղեկացում ստանալ, նյութ հրապարակելիս հանեք համապատասխան նշումը:


Հարգանքներով`
ԼՈՒՐԵՐ.net Ազատ լրատվական ցանցի ադմինիստրացիա

ՀԱՅԱՐՏ ԳՐԱԿԱՆ ՑԱՆՑ
logo-lurer-yandex
lurer
հայարտ գրական ցանցԱյսօրվանից պաշտոնապես գործարկվում է "Ազատ լրատվական ցանցի" նոր նախագիծը` ՀԱՅԱՐՏ ԳՐԱԿԱՆ ՑԱՆՑԸ 

«Հայարտ» գրական ցանցը գրական կայք է,որը նպատակ ունի ներկայացնելու ոչ միայն հայ ,այլև համաշխարհային գրականության բարձրարժեք նմուշները՝թարգմանված կամ բնագիր տարբերակներով:

Ժամանակակից գրականությունը ներկայացվում է կայացած ու համեմատաբար հայտնի անուններով: Սրա հետ միասին մեր դռները բաց են բոլոր այն հեղինակների առաջ,ում ստեղծագործությունները գրված են գրական հայերենի ուղղագրությանը համապատասխան,չեն պարունակում հայհոյանք,ազգային խտրականության ու նացիոնալիզմի կոչեր:

«Հայարտում» պահպանվում են հեղինակային բոլոր իրավունքները:

Քանի որ կայքի հեղինակների կարծիքով,գրականությունն անհնար է պատկերացնել պատմական ժամանակի կտրվածքից դուրս,մեր կայքի «Հրապարակախոսություն» բաժնում կգտնեք նաև Հայաստանում ու աշխարհում ընթացող քաղաքական իրադարձությունների մեկնաբանություններ:

ru.LURER.net - Все Новости Армении на русском
logo-lurer-yandex
lurer
Թողարկվել է "Ազատ լրատվական ցանցի" ռուսերեն տարբերակը.

ru.LURER.net - Все Новости Армении на русском

Ազատ լրատվական ցանցը այցելուներին է ներկայանում նոր ձևավորմամբ
logo-lurer-yandex
lurer
Ազատ լրատվական ցանցը այցելուներին է ներկայանում նոր ձևավորմամբ.

Հուսով ենք, որ մեր նոր դիզայնը ձեզ դուր կգա:
Կայքում նաև ավելացել նյութը վեր բարձրացնելու և ներքև իջեցնելու հնարավրություն: Թեև նյութին բացասական գնահատական տալու հնարավորություն կայքում կար ի սկզբանե (Լրացանցի անդամները կարող էին բացասական գնահատական տալ նյութին "Անհետաքրքիր է" հղման միջոցով), սակայն այժմ բացասական գնահատական ստանալիս նյութի ընդհանուր ձայների քանակը նվազում է: Սա նշանակում, որ բացի այն, որ որոշակի կշռի բացասական ձայներ ստանալու դեպքում նյութը կանհետանա կայքից, այժմ թեժ լուրերի մեջ հայտնված նյութը կարող է նորից վերադառնալ վերջին լուրերի էջ:

Վթար
logo-lurer-yandex
lurer

Նրանք, ովքեր հետևում էին լուրերին Ազատ լրատվական ցանցում կամ հրապարակումներ էին ներկայացնում այնտեղ, հավանաբար արդեն գիտեն ցանցում տեղի ունեցած վթարի մասին, որի պատճառով, մենք կորցրեցինք շտեմարանի տվյալների մի մասը:

Բարեբախտաբար մեզ հաջողվեց վերականգնել գլխավորը` մեր հեղինակների և այցելուների տվյալները: Այնպես որ, եթե դուք գրանցված էիք Լրացանցում, հետայսու ևս կարող եք մուտք գործել համակարգ ձեր նախկին մուտքանունով ու գաղտնաբառով:

Մենք ներողություն ենք հայցում հատկապես Լրացանցի ակտիվ մասնակիցներից, նրանց հրապարակած նյութերի ու մեկնաբանությունների կորստի համար: Դրանց որոշ մասը դեռ պահպանվում է Գուգլի "քեշ"-ում. մենք կփորձենք հնարավորինս վերականգնել դրանք և հետագայում թույլ չտալ նման իրավիճակի կրկնություն:

Վերջում նաև մի լավ նորություն.
հավանաբար արդեն սեպտեմբերին կավարտվի Լրացանցի բետա տեստավորումը և կայք կանցնի ստաբիլ տարբերակին:

?

Log in